«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Հայաստան Հակոբյանը հայտարարել է, որ իրեն ազատել են զբաղեցրած պաշտոնից՝ քաղաքական հայացքների պատճառով։
Նա նշել է, որ երկար տարիներ աշխատել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես կազմակերպադաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ և հայոց լեզվի ու գրականության դասախոս։
Հակոբյանի խոսքով՝ աշխատանքից ազատումը պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ և անվստահությամբ։
Նա ընդգծել է, որ շուրջ 31 տարի նվիրված է եղել իր աշխատանքին և արժանացել է տարբեր շնորհակալագրերի՝ ինչպես նախարարության, այնպես էլ տնօրինության կողմից։
Հակոբյանը նաև նշել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքում ներգրավված լինելը համարում է իր համար պատիվ և շնորհակալություն է հայտնել ուսանողներին, ծնողներին և գործընկերներին աջակցության համար։