ՄԻՊ․ Կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը

ՄԻՊ․ Կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը

29 հունիսի 2026 – 13:12 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանյան հասարակությունում կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որը տեսակապով մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրին նվիրված պանելային քննարկմանը:

Նա անդրադարձել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելմանն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցերին։

Իր ելույթում պաշտպանը անդրադարձել է Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության հարցերին՝ կարևորելով Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը։

Leave a Comment