Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով

27 հունիսի 2026 – 12:17 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի տարածքում հունիսի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվելու է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, իսկ 28-30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում հունիսի 27-ին՝ կեսօրից հետո, ինչպես նաև 28-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 29-30-ին և հուլիսի 1-ին մայրաքաղաքում սպասվելու է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 27-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +26…+28 աստիճան, իսկ երեկոյան կգրանցվի +21…+23 աստիճան։

Leave a Comment