Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին

Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր վարչակազմին հանձնարարել է լրացուցիչ ուղիներ գտնել օտարերկրյա ընկերություններից համաեվրոպական հարկեր հավաքագրելու համար։ Ինչպես հաղորդում է «Politico»-ն, նպատակն է 2 տրիլիոն եվրո ընդհանուր ծավալով ԵՄ հաջորդ բյուջեի ֆինանսավորումն ապահովել ոչ թե ազգային կառավարությունների վճարումների, այլ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների և արտասահմանյան ընկերությունների հարկման միջոցով։

Փարիզի այս նախաձեռնությունը պայմանավորված է ներքաղաքական նկատառումներով․ բյուջեի ավելացման համար սեփական վճարների մեծացումը կարող է ամրապնդել ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության դիրքերը 2027 թվականի ընտրություններից առաջ։

Ինչպես նշում է «Politico»-ն, թեև Եվրախորհրդարանն առաջարկել է նոր հարկատեսակներ թվային և կրիպտոարժութային ոլորտների համար, սակայն Գերմանիան և մի շարք այլ երկրներ դեմ են դրան՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր առևտրային պատասխան միջոցներից խուսափելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment