«Հայաքվե»․ Հետամուտ ենք լինելու Չալաբյանի շուտափույթ ազատմանը

«Հայաքվե»․ Հետամուտ ենք լինելու Չալաբյանի շուտափույթ ազատմանը

27 հունիսի 2026 – 13:20 AMT

PanARMENIAN.Net – «Հայաքվեն» օրինական բոլոր միջոցներով հետամուտ ենք լինելու «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը: Այդ մասին ասվում է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Հայաքվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասան:

«Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին», – ասվում է հայտարարության մեջ:

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվել է։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Ավետիք Չալաբյանը 2026 թվականի մայիսին մեկնել է արտերկիր, հանդիպել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, հորդորել, որ միջամտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին, գործը հարուցվել էր։ Նրա խոսքով՝ հետագայում, երբ հրապարակվել է Ավետիք Չալաբյանի ձայնագրությունը, այն ևս ուղարկվել է դատախազություն՝ որպես լրացուցիչ նյութ։

«Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»,-գրել է նա:

Leave a Comment