
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Աջափնյակ վարչական շրջան, Շիրազի 28 շենքի մուտքում առկա է ջրի ուժեղ արտահոսք։ Ըստ բնակիչների՝ մագիստրալ ջրատարը վնասվել է, բնակիչներն ստիպված են եղել այն գիպսակարդոնով փակել, որ չերևա, մինչդեռ ջուրը շարունակում է հոսել և խարխլել բազմաբնակարան շենքի հիմքը։
Իրավիճակի մասին բնակիչները տեղեկացրել են համատիրությանը, որը ոչինչ չի անում, ուստի ահազանգս ի գիտություն թող ընդունեն պատկան մարմինները»։
Աղբյուրը` Սարգիս Տեր-Եսայան