Արեգակի վրա հայտնվել է 2026 թվականի արևաբծերի ամենախոշոր խումբը, որը ստացել է 4478 համարը։ Մասնագետների տվյալներով՝ արևաբծերի այս խումբը, որն այժմ Արեգակի հակառակ կողմից տեղափոխվում է դեպի Երկրից տեսանելի հատվածը, զբաղեցնում է գրեթե 1200 միավորի մակերես (ավելի ստույգ՝ 1190)՝ դառնալով տարվա ամենամեծը։
Նախորդ ռեկորդակիրը 4366 համարով խումբն էր, որը գրանցվել էր փետրվարին։ Այն ժամանակ դրա առավելագույն մակերեսը կազմել էր 1100 միավոր, և հենց այդ խումբն էր առաջացրել X8.1 դասի հզոր արևային բռնկումը։ Գիտնականները նշում են, որ նոր ձևավորված խմբում առայժմ բարձր ակտիվություն չի դիտվում։ Սակայն երբեմն այնտեղից տիեզերք են արտանետվում պլազմային թույլ ամպեր։ Դրանցից մեկը, ըստ կանխատեսումների, կհասնի Երկրին հունիսի 30-ին, իսկ մյուսը՝ հուլիսի 1-ին։
