27 հունիսի 2026 – 15:24 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին` հորդորելով չտրվել քաղաքական գայթակղություններին:
Նա նշել է, որ այդ որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը:
«2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ:
Ձեր խոսքը մշակելիս, վարքագիծն ու դիրքորոշումը ցուցադրելիս դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ համապատասխան օրենքներով, իսկ այդ գործընթացում դուք առաջին հերթին հաշվետու և պատասխանատու եք իրավաբանական մասնագիտական հանրույթի առջև:
Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը»,- նշել է Ղազինյանը։
ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն՝ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Դիմում ներկայացրած քաղաքական ուժերը պահանջել են նաև քննարկել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը, սակայն Սահմանադրական դատարանը որոշել է այդ հարցը քննարկման առարկա չդարձնել։