Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին՝ հատկացվել է 456 մլն դրամ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին՝ հատկացվել է 456 մլն դրամ

27 հունիսի 2026 – 15:37 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ:

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։

Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։

Վարչապետին ուղեկցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին:

Leave a Comment