Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ մեկ մարդ մահացել է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լենինգրադի մարզում գերթեթև ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությանը։

Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Վոլոսովսկի շրջանի Սելցո գյուղի օդանավակայանում։

Նախնական տվյալներով՝ օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, սակայն վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Իրավապահներն ու մասնագետները սկսել են հետաքննություն՝ վթարի պատճառները պարզելու նպատակով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment