Երևան-Մեղրի ճանապարհին վթարից երեք մարդ է զոհվել – armeniatoday.am

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Զոհված երեք քաղաքացու մարմիններն այրվել են։ 

Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 29-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ 

Leave a Comment