Արտահերթ ընտրությունների հավանականության մասին խոսակցություններն օգտակար են իշխանության համար

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արտահերթ ընտրությունների հավանականության մասին խոսակցություններն օգտակար են գործող իշխանության համար: Մի կողմից դրանց հավանական լինելը հոգեբանական նախադրյալներ է ձևավորում հունիսի յոթի արդյունքների հետ «ժամանակավորապես» համակերպվելու և նոր զարգացումներին համբերատար սպասելու համար, մյուս կողմից էլ Փաշինյանի ձեռքերն են ազատ մնում ցանկացած պահին ներքաղաքական նոր, ավելի նախընտրելի, ստատուս քվո ձևավորելու համար»:

Leave a Comment