
Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, թե «1915 թվականի իրադարձություններին վերաբերող պատմական փաստերի խեղաթյուրումը, բարդ պատմական գործընթացները քաղաքական որոշումների առարկա դարձնելը, որոնք հեռու են իրավական և գիտական հիմքերից, անընդունելի է»։
«Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը, այլ ավելի են խորացնում առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման հասնելու ջանքերին: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ։