«Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից





«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը ուղերձ է հղել կալանավայրից։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի´ բարեկամներ,

• Գործող թրքամետ վարչախումբը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների: Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծու գործեր են հարուցվել` մեկը մյուսից անհեթեթ պատրվակներով:

Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ և վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից:

Մեր բոլոր համախոհներին և աջակիցներին ցանկանում եմ ուժ, եռանդ և անվեհեր պայքարի ոգի` մինչև վերջնական հաղթանակ»։

«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան,
«Արմավիր» ՔԿՀ



Leave a Comment