Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ ինդիվիդուալ շահից։
«Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 98 թ.-ին արդեն հոտած պայմանագրին։ Էս տրամաբանությամբ Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձավ քաղաքին ու սկսեց շունչ ստանալ, չորացող ծառերի փոխարեն սկսեցին աշխատանքներ իրականացվել»,- ասել է նա։
Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն էլ ներկայացրել է Հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագիրը։ Նա հիշեցրել է, որ ունեցել են ժամանցային պայմանագիր, որի ավարտից հետո քաղաքապետարանը ցանկություն չի հայտնել երկարացնելու այն և լուծել է պայմանագիրը։ «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել, և մեկ տարի տևած դատական գործընթացից հետո հայցը մերժվել է, արձանագրվել է, որ քաղաքապետարանը պարտադրված չի եղել պայմանագիր կնքել։
