
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
«Իսրայելի կառավարությունը, որը ողջ աշխարհի աչքի առաջ համակարգված կերպով հետապնդում է պաղեստինցի ժողովրդին և Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանության մեղադրանքով կանգնել է Միջազգային քրեական դատարանի առաջ, նպատակ ունի թաքցնել սեփական հանցագործությունները՝ 1915թ․ իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով»,- ասվում է հայտարարության մեջ։