ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևն առաջարկում է մարտական գործողությունները սահմանափակել 4 տարածքներով` Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն և Զապորոժիե։
«Դա կլինի փրկարար օղակ Կիևի համար։ Մենք մտադիր ենք անվտանգության գոտի կառուցել Սումիի և Խարկովի սահմանային շրջանների երկայնքով։ Ուկրաինան տարածքով կվճարի Կուրսկի մարզ ներխուժման համար»,- ասել է նա։
ՌԴ նախագահի խոսքով. «Ռուսական ուժերի գլխավոր խնդիրը Դոնբասի և Նովոռոսիայի վերջնական ազատագրումն է»։
