
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տիչինա փողոցում, թիվ 300/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Չ-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կանաչ խոտածածկույթի բազալտե եզրաքարերին և գլխիվայր մասամբ հայտնվել կանաչ գազոնում։ Վարորդին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վերադառնալիս է եղել ազգականի հուղարկավորությունից։