
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է մարզչական շտաբի հերթական նիստը: Որոշվել է 2026 թվականի օգոստոսի 1-ից ներդնել նոր չափորոշիչներ «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման համար։
Միաժամանակ որոշում է ընդունվել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը՝ այն համապատասխանեցնելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված նոր կանոնակարգին, որով 2026 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնելու տղամարդկանց և կանանց 8-ական նոր քաշային կարգերը։
Աղբյուրը` Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա