«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Նա խոսել է մասնագիտությունների ընտրությունից, աշխատանքային առաջին տարիներից և թատրոնում իր վրա մեծ ազդեցություն գործած գործիչներից։
Բաբայանը ներկայացրել է թատրոնի և քաղաքական դաշտի նմանությունները և օրինակներով ներկայացրել Հայաստանի տարբեր շրջանների շարժումներում առկա տենդենցները։
Անդրադարձել է դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հետ ընկերությանը և գաղափարական նմանություններին և տարբերություններին։
Բաբայանը նաև կարծիք է հայտնել ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր շրջանի մասին։
