Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ

Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով անցած շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 1300 մարդ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում գրանցվել է բարձր ջերմաստիճանների հետ կապված ավելի քան 1300 մահվան դեպք։ Ջերմային սթրեսը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», և Եվրոպայում տները, աշխատավայրերը և դպրոցները նախատեսված չեն նման ջերմաստիճանների համար», – գրել է նա X-ում։

ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ Եվրոպան այն մայրցամաքն է, որտեղ տաքացումը տեղի է ունենում ավելի արագ, քան Երկրի վրա որևէ այլ տեղ. ջերմաստիճանի բարձրացման տեմպը կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։

«Ներկայումս 150 միլիոն մարդ տառապում է ծայրահեղ շոգից. հարյուրավոր մարդիկ մահացել են, դպրոցները փակ են», – նշել է նա։

ԱՀԿ-ն կոչ է արել եվրոպական երկրներին իրականացնել ջերմային առողջության դեմ պայքարի գործողությունների ծրագրեր՝ որպես հանրային առողջությունը կլիմայի փոփոխության հետևանքներից պաշտպանելու ավելի լայն ծրագրի մաս։

Leave a Comment