
Սերբիան կվերականգնի զորակոչը հաջորդ տարվա մարտին, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնելու որոշումը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի մեկ-երկու ամսից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վուչիչի խոսքով՝ սերբական բանակը հզորանում է, և երկիրը մարտից սկսած կներդնի 75-օրյա կարճաժամկետ զորակոչային ծառայություն: