ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելեց «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

«Որպես Հայաստանում գործող ամերիկյան ամենախոշոր ընկերություններից մեկը՝ «Քոնթուր գլոբալը» կարևոր դերակատարում ունի Հայաստանի էներգետիկ ոլորտում և հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- նշվում է հաղորդագրությունում։

Leave a Comment