Իրաքի անվտանգության ուժերը կոռուպցիայի մեղադրանքով կալանավորել են 47 բարձրաստիճան պաշտոնյայի և պատգամավորի։ Ըստ իրաքյան INA գործակալության՝ հիմք են հանդիսացել նավթի փոխնախարար Ադնան ալ-Ջումայլիի ցուցմունքները, ով անցյալ ամսվանից նույն գործով հետաքննության տակ է։
Կասկածյալ խորհրդարանականներն արդեն զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից, նրանց տներում խուզարկություններ են ընթանում: Ձերբակալություններն իրականացվել են ինչպես Բաղդադում, այնպես էլ նահանգներում:
Իրաքի իշխանությունները զգուշացրել են, որ ձերբակալությունների ալիքը շարունակվում է։ Ակնկալվում է նավթի և էլեկտրաէներգիայի նախարարություններում կոռուպցիոն սխեմաների հետ կապված նոր անունների հրապարակում:
