ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարողանում է դիմակայել բոլոր այն փորձերին, որոնք նպատակ ունեն խոչընդոտել ՌԴ զարգացումը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ունի բավական ուժ, ռեսուրսներ և քաղաքական կամք՝ շարունակելու իր ընթացքը։
«Աշխարհում ավելի ու ավելի են առաջանում նոր խոչընդոտներ երկրների միջև նորմալ համագործակցության համար։ Ռուսաստանը բախվել է արևմտյան էլիտաների աննախադեպ ճնշման, նրանք ցանկանում էին մեզ պարտության մատնել մարտադաշտում, բայց ձախողել են։«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը տեղի է ունենում Ռուսաստանի համար կարևոր և վճռական ժամանակահատվածում։
Ռուսաստանը կկարողանա հաղթահարել իր ենթակառուցվածքների դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումները»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։