Ֆրանսիայում ինքնաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է զոհվել – armeniatoday.am

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Տոմբլեն քաղաքում, քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Տեղական BFM հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում են օդաչուն և 10 պարաշյուտիստ։

Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել խուսափել Մյորթ և Մոզել դեպարտամենտի օդանավակայանի շրջակայքից։ Վթարի պատճառների մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել։

Leave a Comment