Մոտ 400 միլիոն դոլար՝ Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային բազայի վերականգնման համար

Մոտ 400 միլիոն դոլար՝ Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային բազայի վերականգնման համար

ԱՄՆ-ն մոտ 400 մլն դոլար կծախսի Բահրեյնում իր ռազմածովային ուժերի բազայի վերականգնման վրա, որը լուրջ վնասներ է կրել 2026թ․ փետրվարից հունիս Իրանի հարվածների պատճառով։ Ըստ Պենտագոնի բաց տվյալների՝ վնասվել է ավելի քան 10 շինություն և արբանյակային կապի 2 տերմինալ:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն տարհանել է անձնակազմի մեծ մասին: Քանի որ բազան կառուցվել էր նախքան Իրանի ժամանակակից ԱԹՍ-ների և հրթիռների զինանոցի ի հայտ գալը, աղբյուրները չեն բացառում, որ խոցված օբյեկտների վերականգնումից հնարավոր է ընդհանրապես հրաժարվեն։ Նշված 400 մլն դոլարը հաշվարկված է միայն քանդվածի տիպի նոր կառույցների համար՝ առանց բազայի լրացուցիչ ամրացման և փլատակների մաքրման ծախսերի։

Մերձավոր Արևելքում ամերիկյան գործողություններն ի հայտ են բերել այս օբյեկտի խոցելիությունը։ Նոր ռազմական բախումների դեպքում Իրանի կողմից հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով՝ Պենտագոնն այժմ դիտարկում է նաև Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում տեղակայված իր ռազմաբազաների տեղափոխման հնարավորությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment