Գենդերային հավասարություն. ՄԻՊ ներկայացուցչի այցը Շվեդիա

Գենդերային հավասարություն. ՄԻՊ ներկայացուցչի այցը Շվեդիա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Շվեդիայի Թագավորությունում մասնակցել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (2-րդ փուլ)» ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնական այցին։ Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ NIRAS Sweden-ի կողմից՝ նպաստելով գենդերային հավասարությանը և կանանց զորեղացմանը Արևելյան գործընկերության երկրներում։

Ուսումնական այցի շրջանակներում հանդիպումներ և քննարկումներ են անցկացվել Շվեդիայի մի շարք պետական կառույցներում և գենդերային հավասարության ոլորտում գործող կազմակերպություններում, այդ թվում՝ Հավասարության հարցերով օմբուդսմանի գրասենյակում, Ռազմական գործողություններում գենդերային հարցերով նորդիկ կենտրոնում (NCGM) և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և ճկունության գործակալությունում։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել գենդերային հավասարության ապահովմանը, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը, գենդերազգայուն բյուջետավորմանը, սեռով զատորոշված վիճակագրության վարմանը, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ թեմաների։

Այցը կարևոր հարթակ է դարձել փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության խորացման և գործընկերային կապերի ամրապնդման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կարևորելով լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունն ու դրա կիրառումը մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության խթանման ոլորտներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment