«Կրասնոդարը» և «Ալ-Ահլին» համաձայնության են եկել Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ

«Կրասնոդարը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» համաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է rbcsport-ը՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։

Ռոմանոյի խոսքով՝ տրանսֆերի արժեքը կազմում է 25 մլն դոլար։

Գործարքը նախաձեռնել է «Ալ-Ահլիի» մարզական տնօրեն Ռուի Պեդրո Բրազը։ 26-ամյա խաղացողի բժշկական զննումն արդեն նշանակված է։

Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական ակադեմիայի սան է։ Նա 2020 թվականից խաղացել է գլխավոր թիմում՝ մասնակցելով 185 խաղի, խփելով 58 գոլ և կատարելով 50 գոլային փոխանցում։ 2024/25 մրցաշրջանում նա «Կրասնոդարի» հետ նվաճել էր Ռուսաստանի առաջնությունը, իսկ 2025/26 ՌՊԼ-ի ավարտին նա լիգայի լավագույն խաղացողների շարքում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակից Ջոն Կորդոբային։

Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 42 խաղ՝ խփելով 12 գոլ։

Leave a Comment