
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց՝ «7-ը 7-ի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի օմբուդսմեն Յանա Լանտրատովան՝ նշելով, որ Կուրսկի մարզի հինգ բնակիչ և այլ մարզերի երկու բնակիչ վերադարձել են Ռուսաստան։
Փոխանակման փաստը հաստատել են նաև Ուկրաինայում։