Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Պակիստանի ամենամեծ քաղաքում՝ Կարաչիում, «Ռեյնջերս» շտաբի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ։ Այս մասին հաղորդում է «Dawn » թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Ըստ նրանց՝ հարձակման հետևանքով զոհվել է «Ռեյնջերս» տեղական շտաբի երեք աշխատակից։ Սպանվել է նաև երեք ահաբեկիչ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ նշանակության ուժերը դեպքի վայրում «մաքրման գործողություն» են իրականացնում։

Կրակոցների և պայթյունի մասին ավելի վաղ ստացված հաղորդագրությունների պատճառով տարածքը շրջափակվել է։

Leave a Comment