
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատահաբար, ազնիվ խոսք, շա՛տ պատահաբար մեկնաբանություններ կարդացի մի թՔՊականի գրառման տակ, որն, ի դեպ, գռեհիկ էր ու վիրավորական։ Հակառակ ճամբարից, այսինքն՝ ընդդիմադիրներից մեկն արձագանքել էր. ըստ մեկնաբանողների՝ վիրավորել էր։ Չեմ վիճում։ Շարունակությունն ավելի հետաքրքիր է։ Ուրեմն՝ էս թՔՊականները լծվել էին էս ընդդիմադիրին բարեկրթության դասեր տալու գործին։ Ու ի՜նչ բառապաշարով, ի՜նչ փնթի, այլանդակ վիրավորանքներով, անգրագիտության մասին էլ չասեմ, նույնիսկ «կրքոտ հռետորը» կնախանձեր։ Դուք որոշեք՝ խնդա՞լ, թե լալ»։
Աղբյուրը` Լիզա Ճաղարյան