Այս տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 48 թիմ է պայքարելու չեմպիոնական գավաթի համար։ Գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի եզրափակիչում հաղթել է Ֆրանսիային։ «Opta» վերլուծական հարթակը թարմացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները․ ըստ նորացված տվյալների՝ մունդիալի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի ազգային հավաքականն է։
Radar Armenia-ն աշխարհի առաջնության թեմայով մի քանի հարց է ուղղել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանին։
-Պարո՛ն Գաբրիելյան, հետևո՞ւմ եք աշխարհի առաջնությանը։
-Դժվարությամբ, բայց այո։
-Ո՞ր թիմին եք երկրպագում։
-Ընդհանրապես Իտալիայի հավաքականին, քանի որ Հայաստանի Հանրապետության հավաքականը չկա մրցաշարում։ Բայց քանի որ Իտալիան չկա, այժմ ավելի շատ երկրպագում եմ Ֆրանսիային։
-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
-Հույս ունեմ, որ Ֆրանսիան։
Լիլիթ Աբրահամյան
