Ռուսատյացության տգեղ պտուղները․ Զախարովայի արձագանքը Ռումինիային

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ձևակերպմամբ՝ Ռումինիայում գեղարվեստական մարմնամարզության թիմի կողմից Ռուսաստանի պետական խորհրդանիշների կիրառման արգելքը պայմանավորված է այդ երկրում բորբոքվող ռուսատյացությամբ։

ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ նշվում է այս մասին։

«Ափսոսանք է հարուցում այն, որ վերջին տարիներին Ռումինիայում բորբոքվող ռուսատյացությունը նման տգեղ պտուղներ է տալիս», — հայտարարել է Զախարովան։

Ինչպես հավելել է դիվանագետը, նման քայլերը ցույց են տալիս, որ տվյալ պետությունն ի վիճակի չէ ապահովել հավասար պայմաններ միջազգային մրցումների մասնակիցների համար։ Նրա համոզմամբ՝ նմանատիպ իրավիճակներ թույլ տվող երկիրը չպետք է հավակնի միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպմանը։

Մինչ այս, ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Մուսիխինը տեղեկացրել էր, որ ռուսալեզու բնակչության հանդեպ իրականացվող խտրականության հիմքով Ռուսաստանը ծրագրում է դատական հայց ներկայացնել Մերձբալթյան երկրների դեմ։

Leave a Comment