Առնվազն 920 զոհ և 3300 վիրավոր․ Վենեսուելայում աղետալի երկրաշարժի հետևանքները

Առնվազն 920 զոհ և 3300 վիրավոր․ Վենեսուելայում աղետալի երկրաշարժի հետևանքները

Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 920, վիրավորվել՝ ավելի քան 3300 մարդ։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

7,2 և վայրկյաններ անց 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները հարվածել են ափամերձ շրջաններին՝ մայրաքաղաք Կարակասում ավերելով շենքեր և խուճապ առաջացնելով բնակչության շրջանում։

Երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի խոսքով՝ այժմ իրականացվում են ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքներ՝ փլատակներում մնացածներին գտնելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment