Գերմանիայի ընդհանուր պրակտիկայի բժիշկների ասոցիացիան երկրի կառավարությանը մեղադրել է շոգի պայմաններում բնակչության պաշտպանության հարցում անգործության մեջ։ Ասոցիացիայի համանախագահ Նիկոլա Բուլինգեր-Գյոպֆարտը Berliner Morgenpost-ին հայտնել է, որ քաղաքական գործիչները պետք է վերջապես պատասխանատվություն դրսևորեն և գործեն, այլ ոչ թե սահմանափակվեն հերթական հռչակագրերով:
Նա հիշեցրել է, որ դեռ երեք տարի առաջ կառավարությունն ազդարարել էր շոգից պաշտպանվելու համալիր փաթեթի մասին, սակայն մինչ օրս փաստացի ոչինչ չի արվել: Բժիշկները շեշտում են, որ աննախադեպ շոգը հատկապես վտանգավոր է տարեցների և խրոնիկ հիվանդություն ունեցողների համար, որոնց դեպքում հաճախ անհրաժեշտ է լինում ճշգրտել դեղաչափերն ու ապահովել դեղորայքի ճիշտ պահպանումը։
Հունիսի 26-ին Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը (DWD) գրանցել է բացարձակ ջերմային ռեկորդ դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ 41,3 աստիճան: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին տեղ-տեղ օդը կարող է տաքանալ մինչև 42 աստիճան, և միայն հունիսի 29-ին Գերմանիայում ջերմաստիճանի որոշակի անկում կնկատվի։
