Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, իսպանացի մասնագետն արդեն անցնում է համապատասխան բուժումը։
ՀՖՖ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում Խոակին Կապարոսին՝ նրան մաղթելով տոկունություն, ուժ և արագ ապաքինում։