Ներքին գործերի նախարարությունից Auroranews.am– ին հաստատել են, որ Փամբակ գետում հայտնաբերվել է դի:
«Այս պահին փրկարարները ձեռնարկում են միջոցներ՝ դին գետից դուրս բերելու ուղղությամբ։ Կտրվի լրացւցիչ տեղեկատվություն»,- հայտնում են գերատեսչությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։