Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ին


Միջազգային


Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի։

Այս մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Նրա տվյալներով՝ ևս 3300 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ շարունակում են մնալ մարդիկ:

ԱՄՆ-ն իր հերթին արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է օգնել Վենեսուելային, որպեսզի երկիրը հաղթահարի բնական աղետի հետևանքները:


Leave a Comment