Արդարադատության իրականացման խնդիր իմ առջև դրված չէ․ նախարար – armeniatoday.am

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ իր առջև արդարադատության իրականացման խնդիր դրված չէ։

Այսպես նա պատասխանել է լրագրողնի հարցին, թե արդյոք իրեն չի խանգարում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչի կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ միաժամանակ նա նաև նախարար է այն քաղաքացիների համար, որոնք իրենց քվեները վիճարկում են Սահմանադրական դատարանում։

Նախարարը շեշտել է, որ իր առջև «արդարադատության իրականացման խնդիր դրված չէ և չի կարող դրված լինել»։

«Սահմանադրական արդարադատություն պետք է տեղի ունենա»,- հավելել է Գալյանը։

Leave a Comment