
«Ասում եք՝ ինչո՞ւ իշխող ուժի ոչ մի ներկայացուցիչ չի անցնում ընտրակաշառքի գործով․ գուցե չկա ընտրակաշառք բաժանող, վստահաբար չկա, թե չէ՝ կլիներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար, ՔՊ-ական Սրբուհի Գալյանը։ «Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին»,- հավելել է նա։