Մահացել է Ռաիսա Մկրտչյանը – Ազգ

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։

1963-68 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի ասնվան պետալան կոնսերվատորիայում դաշնամուրային բաժնում։ 1968 թվականից Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար։  2002 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ձայնագրվել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում։ Ելույթներ է ունեցել  Նյու Յորքի «Մոտրոպոլիտեն օպերա»«Քարնեգի Հոլ», Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի,Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում։

Leave a Comment