Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին


Միջազգային


ԱՄՆ-ի հարձակումներից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Այս մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել։

«Ի պատասխան ագրեսիայի՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ահաբեկչական ուժերին», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Հարվածի հետևանքների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան:


Leave a Comment