Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր

26 հունիսի 2026 – 18:46 AMT

PanARMENIAN.Net – Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը։ Ռեկտորի մրցութային ընտրությունն անցկացվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ հունիսի 26-ին հրավիրված նիստում։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին մասնակցել են խորհրդի բոլոր 20 անդամները։ Մուրադյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 անդամ, 1 անվավեր քվե է եղել:

Մայիսի 27-ին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, սահմանված ընթացակարգին համապատասխան, հայտարարել էր ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցութային ընտրություն։

Leave a Comment