
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ։ Նկարի Աբովյան փողոցը Խորհրդային միության լավագույն բուլվարներից մեկն էր։
Մարդը ներդաշնակ միջավայրում պետք է ապրի և երեխաները տեսնեն հոգատար վերաբերմունք։ Արժեքների մասին միայն պատմելով ոչինչ չի ստացվելու…
Առայժմ ամեն հաջորդ իշխանություն իր բաժինն է տանում ԽՍՀՄ տարիներին ստեղծածից, փայփայելու և ավելացնելու փոխարեն։
Էս սարն իմն է, էս ծառն իմն է, իմն է…
Մեծ մեծ խոսելով չէ, մետրոյի մեկ կայանը 35 տարի ավարտին հասցնել չկարողացան»։
Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան