Ոչ` ինքնամեղադրանքին

Ոչ` ինքնամեղադրանքին

27.06.2026 | 00:00

Ձեզ պաշտպանող հավիտենական զենքեր կան: «Ներքևում հավիտենական զենքեր կան»: Այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով` կամենում են ավելի վեր սավառնել. հասնել Երկնքի Արքայությանը:

Պետք չէ զգալ բեռը ձեր ձախորդությունների: Առաջ քայլեք հավատով. ամպերը պիտի հեռանան, և պիտի լուսավորվի ճանապարհը, ամեն քայլափոխի` ճանապարհը պակաս քարքարոտ կդառնա արդեն: ՈՒրեմն վազեք, որ հասնեք:

Պարզ պարտականությունների բարեխիղճ կատարումը հաջողություն կբերի ձեր բոլոր գործերին:

Ես երբեք մեղադրանքի խոսքեր չեմ ասել նրանց, ում բժշկել եմ:

Այն մարդը, որն իր մեղքով քայքայել էր իր ֆիզիկական մարմինը, բժշկվեց այս խոսքով.

«Որդյակ, մեղքերդ ներված են քեզ»:

Սամարացի կինը ջրհորի մոտ իրար չխառնվեց, երբ ասացի.

«Հինգ մարդ ես ունեցել, և այն մեկը, որ հիմա ունես, քո ամուսինը չէ»:

Շնության մեջ բռնված կնոջը ասացի.

«Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա և այլևս մեղք մի գործիր»:

Իրեն չասացի, որ իր մեղքի տրտմության բեռը կրի:

Հիշիր, որ այս երեքն են մնում. Հավատը, Հույսը և Սերը.

Հավատքը Իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է:

Սերը` ձեր ընկերների հանդեպ:

Իսկ Հույսը` հաջողության հասնելու համար` ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է:

Մեկնաբանություններ

Leave a Comment