Մարդու ծիծաղն այնքան էլ յուրահատուկ չէ, որքան կարող էր թվալ։ Նոր հետազոտության համաձայն՝ մարդիկ և մարդանման կապիկները մոտ 15 միլիոն տարի պահպանել են ծիծաղի համանման ռիթմ, ինչը կարող է վկայել նրանց ընդհանուր էվոլյուցիայի մասին։ Հետազոտության ընթացքում գիտնականները վերանայել են տարիներ առաջ արված ձայնագրությունները, որոնցում ձայնագրված են եղել գերության մեջ պահվող 13 մարդանման կապիկներ, որոնք թռվռալիս են եղել ձայնագրման պահին։ Այդ ձայնագրությունները համեմատվել են նաև տանը խաղալիս թռվռացող ու ծիծաղող չորս փոքր երեխաների ձայների հետ։
Պարզվել է, որ մարդկանց և մարդանման կապիկների ծիծաղը կառուցվածքային նմանություն ունի․ ծիծաղի հնչյունների միջև պահպանվում է գրեթե նույն ռիթմը։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ սա արտացոլում է նրանց ընդհանուր էվոլյուցիոն ծագումը։ Գիտնականները նաև նշում են, որ մարդու ծիծաղը ժամանակի ընթացքում դարձել է ավելի արագ ու բարդ։ Մարդիկ տարբեր իրավիճակներում տարբեր կերպ են ծիծաղում՝ քաղաքավարի ժպիտից մինչև անկեղծ և բարձրաձայն ծիծաղ, մինչդեռ կապիկների ծիծաղը համեմատաբար միատեսակ է։
