Հասարակական կարգի պահպանության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված համատեղ գիշերային շրջայցի ընթացքում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 7 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Արձանագրված խախտումները վերաբերում են՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպմանը, ժամը 00:00-ից հետո առևտրային օբյեկտների գործունեության իրականացմանը։ Բոլոր դեպքերով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
