ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային ավիաշարժիչներ վաճառելու մտադրության մասին։ Աղբյուրի տվյալներով՝ գործարքի արժեքը կգերազանցի 700 մլն դոլարը։ Մի շարք կոնգրեսականներ, սակայն, դեմ են վաճառքին՝ հիշեցնելով, որ Թուրքիան 2019-ին Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք սպառնալիք են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների և հատկապես «F-35 ծրագրի» անվտանգության համար։


Ermenihaber


Leave a Comment