ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրել են հակամարտության կարգավորման եռակողմ շրջանակային համաձայնագիր, հայտնում է Reuters-ը։
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև Վաշինգտոնում չորսօրյա բանակցություններից հետո։ Այս հանդիպումը նշանավորել է երկու երկրների միջև դիվանագիտական շփումների հինգերորդ փուլը՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ։
